5 մայիս, 2016 14:42

Բաժանորդը տասը տարվա լույսի փողն է պահանջում

Արմեն Եփրեմյանը երկու ամիս առաջ բացահայտել էր էլեկտրաէներգիայի հաշվիչների հետ կապված խաբեությունները: Արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) որոշ աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից, և հաշվիչները փոխվեցին: Այժմ Արմենը պատրաստվում է դիմել դատարան և տասը տարվա փոխհատուցում պահանջել ՀԷՑ-ից: