8 մայիս, 2016 14:00

Վիրավոր զինծառայողներին նախատեսում են բուժել արտերկրում

Ապրիլի 7-ին Թալիշում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների՝ Արման Լազգիյանի և Ռուբեն Առաքելյանի ծնողները բանակցում են գերմանական կլինիկաների հետ՝ տղաների բուժումն արտերկրում շարունակելու նպատակով։ Առողջապահության նախարարության վերահսկողության ներքո Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի բժիշկները նշել են, որ այս պահին որևէ վիրավորի տեղափոխման անհրաժեշտություն չկա:Այդուհանդերձ, զինծառայողների ծնողները դիմում են բարեգործական ընկերություններին, ստեղծել են հաշվեհամարներ՝ աջակցել ցանկացող մարդկանց համար։