9 մայիս, 2016 14:29

Ռոբերտ Աբաջյանը՝ Արցախի հերոս

robert abajyanԼեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ապրիլյան մարտերում զոհված ժամկետային զինծառայող Ռոբերտ Աբաջյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում:

Արցախի հերոսի կոչման արժանացել են Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Աշոտ Ղուլյանը՝ Բեկորը, Մոնթե Մելքոնյանը, Սեյրան Օհանյանը, Քրիստափոր Իվանյանը, Մանվել Գրիգորյանը, Սամվել Կարապետյանը, Պետրոս Ղևոնդյանը, Յուրա Պողոսյանը, Մովսես Հակոբյանը, Վիտալի Բալասանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, Շահեն Մեղրյանը: