12 մայիս, 2016 14:03

Ոչ արտոնյալ անօթևանը

Գյումրեցի գիտնական Սերգո Սիմոնյանը երկար տարիներ փորձում է ստիպել պատկան մարմիններին ընդունելու իր անօթևան լինելու հանգամանքը: 2008թ. կառավարությունը որոշել էր, որ աղետի գոտում անօթևան կարող են համարվել այն մարդիկ, ովքեր երկրաշարժի հետևանքով կորցրել են բնակարանը: Սերգո Սիմոնյանը հերթագրված սպասում էր բնակարանի, և կարծում է, որ իր կարգավիճակը նույնպես պետք է գրանցվի: