12 մայիս, 2016 13:39

Ազգային փոքրամասնությունները՝ իրենց պատգամավորներին սպասելիս

Նոր Սահմանադրությունը և Ընտրական օրենսգրքի նախագիծը սահմանում է, որ նոր խորհրդարանում պետք է ընդգրկված լինի չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ «ՍիվիլՆեթը» զրուցել է եզդիական Ֆերիկ և ասորական Վերին Դվին համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ ու պարզել, թե նրանք ինչ սպասելիքներ ունեն իրենց ապագա պատգամավորներից։