13 մայիս, 2016 12:55

Գառնեցիները նորից ո՛չ ասացին Ազատ գետի ջրազրկմանը

Մայիսի 12-ին Գառնիում Ազատ գետի ջրերը Արարատյան դաշտավայր ուղղելու ծրագրի շուրջ քննարկումն ընթացավ առանց գառնեցիների մեծ մասի ներկայության, թեև քննարկմանը մասնակցելու էին եկել Ջրային տնտեսություն պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և այլ պաշտոնյաներ: Գառնեցիները դեմ են այս ծրագրին և պահանջում են չեղարկել այն: