23 մայիս, 2016 12:31

Նոր նշանակում Զինված ուժերում

TH_ՊՆՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 23-ի հրամանագրով գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:

ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը Սերժ Սարգսյանի հրամանարգորվ պաշտոնից ազատվել էր ապրիլի 26-ին:

Նույն օրը պաշտոններից ազատվել էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Սերժ Սարգսյանի մայիսի 20-ի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ է նշանակվել Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, որը 2015թ. հունիսից զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: