24 մայիս, 2016 18:00

Օսկանյանը, Զուրաբյանը և Մարուքյանը հանդիպել են Բունդեսթագի փոխնախագահի հետ

index Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը:

Այսօր Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Լևոն Զուրաբյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ տիկին Էդելգարդ Բուլմանի հետ, ասված է Վարդան Օսկանյանի գրասենյակի հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը, չորսօրյա պատերազմի հետևանքները, Վիեննայում մեկնարկած բանակցային գործընթացը և ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությունները:

Քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրները, Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված հարցեր, ինչպես նաև 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր զարգացումներն ու ընտրություններին դիտորդական առաքելության մասնակցությունը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն նոր պայմանագրի ընթացքի մասին: