15 հունիս, 2016 17:00

Եվս մեկ զինվոր բուժում է ստանալուԳերմանիայում

Բուժման նպատակով երկու օր առաջ Գերմանիա է տեղափոխվել Թալիշում ծանր վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Ռուբեն Առաքելյանը։ Թալիշում վիրավորված ևս մեկ զինծառայող՝ Արման Լազգիյանը, Գերմանիա էր տեղափոխվել երկու շաբաթ առաջ։ Ռուբեն Առաքելյանի հարազատները շաբաթներով պայքարում էին, որպեսզի հայթայթեն արտերկրում բուժման համար պահանջվող նախնական գումարը։