17 հունիս, 2016 08:49

«Սանտա Ֆե»-ի խրամատն ու զոհված ծառը

Երևանում՝ Կասկադի հարևանությամբ, «Սանտա Ֆե» սրճարանի կառուցապատողները նկուղային հարկ փորելիս վնասել են հսկայական սոսիի արմատները: Ծառը շուռ է եկել: Պարանով այն կապել են մեկ այլ ծառի: Կառուցապատողները պնդում են, թե իրենք չեն վնասել ծառը: Բնապահպանները բոլորովին այլ կարծիքի են: