17 հունիս, 2016 10:47

Քաղաքական ուժերը ԸՕ շուրջ փոխհամաձայնության հայտարարություն են ստորագրել

Election1Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկուﬓերի մասնակից խորհրդարանական քաղաքական ուժերը հունիսի 16-ին ստորագրել են նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական ﬔխանիզﬓերի սահմանման շուրջ փախհամաձայնության մասին հայտարարությունը: Ինչպես հաղորդում է  «Արﬔնպրես»-ը, Ազգային ժողովում կայացած հերթական հանդիպման ընթացքում հայտարարության տակ ստորագրել են Հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակություն, Հայ ազգային կոնգրես, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները:

Բանակցություններին մասնակցած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել հայտարարության տակ։

Ներկայացնելով ՀԱԿ-ի տեսակետը` խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ գոյություն ունի համաձայնեցված տեքստ, որը իրենք պատրաստ են ստորագրել: «Կարծում ենք, որ սա առանց չափազանցության կարելի է համարել պատմական իրադարձություն: Արդյունքները խոսուն են և ցույց են տալիս, որ լուրջ գործ է արվել, իշխանությունները ընդառաջ են գնացել քաղաքացիական հասարակությանը, հանրությանը: Կարծում ենք, որ այս համաձայնագրով չի երաշխավորում 100-տոկոսանոց արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, չեն լուծվում բոլոր խնդիրները, չի լուծվում ընտրակաշառքի, ադﬕնիստրատիվ ռեսուրսի չարաշահման խնդիրը, սակայն լուծվում է խնդիրը` կապված ընտրական տարածքում ընտրական գործընթացի վերահսկման հետ: Սա հույս է ստեղծում, որ ﬔնք ունենանք ազատ և արդար ընտրություններ: Դա է պատճառը, որ ﬔնք այսօր հայտարարում ենք, որ ՀԱԿ-ը պատրաստ է ստորագրել այս լայն համաձայնությունը»,- ասել է Զուրաբյանը:

Ստորագրված հայտարարությամբ նախատեսված փոփոխությունների համաձայն` կուսակցությունների համար հասանելի կլինեն անգամ այն տեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, որտեղ նրանք չեն ունեցել հանձնաժողովի անդաﬓեր կամ վստահված անձինք։ Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն ﬕայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը ﬕնչև ընտրությունները կտրամադրի անվճար։ Քվեարկությունից առաջ կստուգվեն նաև ընտրողների մատնահետքերը։ Բոլոր 2000 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, ընտրական գործընթացը կհեռարձակվի նաև ուղիղ եթերով։ Նշված փոփոխությունները իրականացնելու համար հայտարարությունը ստորագրած քաղաքական ուժերը կդիﬔն ﬕջազգային դոնոր կազմակերպություններին` համապատասխան ֆինանսավորում ստանալու հարցով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում։

Ստորագրված հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։