17 հունիս, 2016 11:46

Ջեյմս Ուորլիքը կմասնակցի ԼՂ հարցով Պետերբուրգի գագաթաժողովին. APA

Warlick JamesԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը. այս մասին համանախագահն ասել է ադրբեջանական APA գործակալությանը:

Ուորլիքի խոսքով՝ համանախագահներն ակնկալում են, որ կողմերը կշարունակեն մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները:

«Ես անհամբեր սպասում եմ այդ հանդիպմանը: Մենք լիահույս ենք, որ կողմերը հանրագումարի կբերեն ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի իրագործման պայմանավորվածությունը և կհամաձայնեն վերսկսել բանակցությունները համապարփակ խաղաղ կարգավորման շուրջ»,- ասել է համանախագահը:

***

Հունիսի 14-ին հայտնի է դարձել, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որից հետո տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով եռակողմ հանդիպում:

Մեկնաբանելով առաջիկա գագաթաժողովը՝ ԵԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ կազմակերպությունը չի մասնակցում Պետերբուրգում հունիսի 20-ին կայանալիք եռակողմ գագաթաժողովին: