21 հունիս, 2016 13:38

Համայնքի ինքնավտարված բնակիչները

Վերջին վեց ամիսների ընթացքում իր համայնքի ավագանու նիստերին մասնակցել է Հայաստանում հարցվածների միայն 2%-ը, համայնքի բյուջեի վերաբերյալ քննարկումներին՝ 2%-ը: Հարցվածների միայն 2%-ն է մասնակցել որևէ բողոքի ցույցի կամ երթի: Տվյալները վերցված են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը 2016» զեկույցից: