25 հունիս, 2016 14:03

Շանթի որդուն չի հաջողվել ցուցապաստառ պարզել Պապի առջև

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը այսօր՝ հունիսի 25-ին, հաղորդում է տվել Սպիտակի ոստիկանության բաժին հանցագործության մասին: Բարսեղյանը գրել է, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, իր կամքին հակառակ, Գյումրիում նստեցվել է մեքենա և տարվել Սպիտակի ուղղությամբ:

Մենք հեռախոսով կապվեցինք Շահենի հետ, ով պատմեց, որ Գյումրիում իր ձշանթղել՝ FREEDOM FOR SHANT HARUTYUNYAN AND ALL POLITICAL PRISONERS IN ARMENIA.

Նա ասաց, որ իրեն ոստիկաննեները, իր կամքին հակառակ, նստեցրել են մեքենա, տարել Սպիտակի ուղղությամբ: Շահենը նշեց նաև, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, ոստիկանները նրան տեղափոխում են Երևան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շահենը Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի ժամանակ ցուցապաստառով մտել էր Հանրապետական մարզադաշտ: