27 հունիս, 2016 12:43

Նայում, բայց չենք վստահում հեռուստատեսությանը

Հայաստանում  հարցվածների 83%-ն ասել է, որ հանրապետական սփռման հեռուստաալիքներից օգտվում է ամեն օր: Չնայած այս հանգամանքին՝ նրանց ընդամենը 13%-ն է ասել, որ «շատ» կամ «լիովին» վստահում է լրատվամիջոցի այս տեսակին: Տվյալները վերցված են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը 2016» զեկույցից: