1 հուլիս, 2016 15:54

Կայացավ ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը

Gala Լուսանկարը՝ Արմենուհի Վարդանյանի Ֆեյսբուքի էջից։

Հուլիսի 1-ին կայացել է Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ) կուսակցության հիմնադիր համագումարը։

Կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվել է կուսակցության վարչության անդամ Վահան Խաչատրյանը։

Կուսակցության վարչության կազմի անդամներ են ընտրվել Վահան Խաչատրյանը, Էդուարդ Մխիթարյանը, Քրիստինա Մկրտչյանը, Արմենուհի Վարդանյանը, Հերմինե Մկրտչյանը, Արամ Խաչատրյանը, Արման Գրիգորյանը։

Կուսակցությունը ստեղծվում է Գյումրիի համանուն՝ ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցների կողմից: Ինքը՝ Վահան Խաչատրյանը, ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիրն է։

Կուսակցության առաջնային նպատակներից է Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելը: