5 հուլիս, 2016 14:41

Վարորդները փոխհատուցում են պահանջում քաղաքապետարանից

«Բարի Ճանապարհ» նախաձեռնության անդամ Գևորգ Քոթանջյանը դատական երկու հայց է ներկայացրել Վանաձորի քաղաքապետարանի դեմ: Խնդիրն այն է, որ Վանաձորում մոտ 200 վարորդ իրենց մեքենաները ջարդել են փոսառատ, սակայն քաղաքապետարանի կողմից ընդունելի համարվող ճանապարհների պատճառով: