Հայաստանը $20 մլն կստանա շենքերի էներգաարդյունավետության համար
Կանաչ կլիմայի հիմնադրամը (Green Climate Fund) 20 մլն դոլար կհատկացնի Հայաստանին շենքերի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար: Որոշումն ընդունվել է հիմնադրամի՝ Հարավային Կորեայի Սոնգդո քաղաքում տեղի ունեցած համաժողովին:
Ծրագիրը մշակվել և ներկայացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից: Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար Բրեդլի Բուսետոն Թվիթերում գրառում է արել, որ Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջինն է, որը նման ֆինանսավորում է ստանում:
Սոնգդոյում Կանաչ կլիմայի հիմնադրամի հանդիպմանը ութ նոր ծրագրերի առաջարկներ են քննարկվել:
ՄԱԿ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի ներկայացրած նախագիծը կնպաստի երկրում հանրային և մասնավոր շենքերի էներգախնայողության ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն և կիրականացվի Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Հայաստանից այս նախագիծն առաջինն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, որ հաստատվել է խորհրդի կողմից։
Կանաչ կլիմայի հիմնադրամը Կլիմայիփոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներին պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ: Հիմնադրամը հաշվետու է ՄԱԿ-ին: Այն ստեղծվել է 194 երկրների կողմից:
Ստորև՝ ՍիվիլՆեթի տեսանյութը UNDP-ի՝ Հայաստանում իրականացրած շենքերի էներգաարդյունավետության ծրագրի մասին.
Ի՞նչ են մտածում կանայք և տղամարդիկ իրար մասին: Տվյալները վերցված են Օքսֆամի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակներում՝ ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից իրականացրած «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտությունից:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 1112ը կայցելի Բաքու, որտեղ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախ
«Ի աջակցություն Ժիրայր Սեֆիլյանի» նախաձեռնության անդամները հուլիսի 7ին երթով Ազատության հրապարակից գնացի նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26 «Ռեժի՛մ, մենք բոլորս Ժիրայր ենք», «Սերժիկ, դավաճան», «Ես եմ Ժիրայր Սեֆիլյանը»
2021-ին Արցախի պետական բյուջեի սեփական եկամուտները կկազմեն 17 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի փոխարեն, իսկ ՀՀ-ից տրամադրվող բյուջետային վարկի չափը կկազմի 64,7 մլրդ դրամ: Ընդհանուր եկամուտները կկազմեն 81,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 124,8 մլրդ դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43,2 մլրդ դրամ։
Ինչո՞ւ են ռուսներն արձագանքել Փաշինյանին: Ընդ որում, ուշադրություն դարձրե՛ք, Պապովը պատասխանել է ոչ թե լրագրողի հարցին, հարցազրույց է տվել, այլ արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ կայքով:
Ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանը իր ոչ նրբանկատ մեկնաբանություններով ու հոդվածներով հարվածում է Ռուսաստանին որպես համանախագահող և միջնորդ պետություն՝ միաժամանակ վնաս հասցնելով հայ-ռուսական հարաբերություններին:
Հայաստանում աշխատող քաղաքացիների համար հունվարից որոշ հարկատեսակներ բարձրանում են, որոշները՝ նվազում։ Այսպես՝ հունվարի 1-ից նվազում է եկամտահարկը, որը անցյալ տարի ներդրվեց համահարթ սկզբունքով՝ բոլոր աշխատող քաղաքացիների եկամուտների 22 տոկոսը հարկվելու է։