11 հուլիս, 2016 11:48

Աղքատության մանկական դեմքը՝ թվերով

Եթե Հայաստանում նյութապես աղքատ է ամեն երրորդ երեխան, ապա կարիքավոր է յուրաքանչյուր երկրորդը: Երեխաների գրեթե մեկ երրորդը միաժամանակ թե՛ աղքատ է, թե՛ կարիքավոր, և նրանք ամենից խոցելի խումբն են։ Դա գյուղական տարածքներում ապրող երեխաներն են, որոնց ընտանիքի գլխավորը կա՛մ չի աշխատում, կա՛մ գյուղատնտեսական աշխատանք է կատարում։