12 հուլիս, 2016 13:35

Սպառնացող կնոջ ձերբակալումը

Սուսաննա Բարոյանը Ստեփանավանի ոստիկանության վեց տարվա անգործության դեմ որոշել է պայքարել յուրատեսակ ձևով: Նա միտումնավոր կոտրել է խանութներից մեկի ապակիները, որպեսզի իրեն ձերբակալեն, սակայն ոստիկանները անտեսել են այս արարքը և նրան անսպասելիորեն ձերբակալել բանավոր սպառնալիքի համար, որի ապացույցները նույնիսկ դատարանում չհնչեցին: