14 հուլիս, 2016 19:04

Վարչապետը գտավ Հյուսիս-հարավ ճանապարհի «չարիքը»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստին դժգոհեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքների տեմպից, շինարարությունն իրականացնող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերությունից՝ վերջինիս անվանելով «չարիք»: Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը բացատրեց, թե ինչու է ուշանում ճանապարհի շինարարությունը. կառավարությունը չի վերահսկում իսպանական ընկերության և նրա կապալառուների հարաբերությունները: