15 հուլիս, 2016 11:53

Լավրովն ու Քերին Մոսկվայում քննարկում են ԼՂ հարցը

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ֆեյսբուքայն էջից Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, Լավրովը տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվելու է իրադրությունը Սիրիայում, ճգնաժամը Ուկրաինայում և ԼՂ հակամարտության կարգավորումը:

Ջոն Քերին նույնպես հաստատել է, որ քննարկվող թեմաներից մեկը լինելու է ԼՂ հարցը: Նա ասել է, որ Լավրովի հետ քննարկելու է իրադրությունը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները:

Հանդիպման ավարտին տեղի է ունենալու համատեղ մամուլի ասուլիս: