ՀՐԱՏԱՊ. Ռազմական հեղաշրջման փորձ Թուրքիայում (թարմացվող)

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: Միջազային լրատվամիջոցները հաղորդում են, որ Բոսֆորի նեղուցի վրայի կամուրջները փակ են, իսկ Անկարայում լսվում են կրակոցներ, քաղաքի վրա թռչում են ռազմական օդանավեր: Reuters-ի փոխանցմամբ՝ թուրքական բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ իշխանությունը վերցրել է իր ձեռքը և ձերբակալել երկրի ղեկավարությանը:

1:28

Վարչապետ Յիլդիրիմը հայտարարել է, որ ամեն ինչ արվելու է, նույնիսկ եթե դրա համար զոհեր պահանջվեն:

1:25 Քաղաքացիները հերթ են կանգնել, շտապում են բանկոմատներից գումար հանել: 1:19 Բանակը Ստամբուլում շրջափակել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայանը:

1:15 Ստամբուլի միջազգային օդանավակայանից բոլոր թռիչքները հետաձգվել են: Թուրքական TRT հեռուստաալիքը հաղորդել է, որ երկրում հայտարարվել է պարետային ժամ:

1:09 ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հույս է հայտնել, որ Թուրքիայում կայունությունը, խաղաղությունը և շարունակականությունը կպահպանվի, քանի որ ակնհայտորեն ռազմական հեղաշրջում է տեղի ունենում:

00:58 Բանակը հանդես է եկել հայտարարությամբ. Գլխավոր շտաբի հայտարարությունը. «Թուրքիայի զինված ուժերն ամբողջությամբ իրենց ձեռքն են վերցրել երկրի ղեկավարումը՝ վերականգնելու սահմանադրական կարգը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, օրենքի իշխանությունը և ընդհանուր անվտանգությունը, որը վտանգվել էր»: «Միջազգային բոլոր համաձայնագրերը և հանձնառությունները ուժի մեջ են: Մենք հավաստում ենք, որ մեր լավ հարաբերությունները աշխարհի բոլոր երկրների հետ շարունակվելու են»:

Մեկնաբանել