20 հուլիս, 2016 10:26

Սերժ Թանկյանը՝ երևանյան իրադարձությունների մասին

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին ֆեյսբուքյան իր էջում գրառաում է արել հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:

Հայաստանին անհրաժեշտ է հաղթահարել կառավարման խորհրդային կոռումպացված հիերարխիկ կառուցվածքը, որը որքան իշխում, այնքան քանդում է երկիրը` անկախությունից ի վեր: Մեծամասնության կողմից մշակույթի, կարեկցանքի, հավասարության գիտակցությունը միշտ հաղթելու է հատկապես տնտեսական հավասարական միջավայրում: Եվս մեկ ծանր օր պատմության մեջ կարելի է հաղթահարել ինտելեկտի, արդարության և զգոնության շնորհիվ: