«Սանիթեքը» հորդորում է չվնասել իր աղբամանները

sanitekԵրևանի Խորենացու փողոցում արդեն յոթերորդ օրը շարունակվող հավաքների ընթացքում վնասվել է «Սանիթեք» ընկերության ութ աղբաման, որոնցից 3-ը այրվել է և վերանորոգման ենթակա չէ: Ընկերությունն իր տարածած հաղորդագրությունում նշում է, որ նյութական մեծ վնասներ է կրել:

«Միևնույն ժամանակ նույն վարչական շրջանում ավելի քան 20 աղբաման տեղահանվել է նախատեսված վայրերից՝ օգտագործվելով որպես բարիկադներ և խոչընդոտելով սանմաքրման և աղբահանության աշխատանքների պատշաճ իրականացմանը: «Սանիթեք» ընկերությունը դիմում է Երևանի բնակիչներին և հորդորում նրանց չվնասել այլոց մասնավոր սեփականությունը հանդիսացող գույքը»:

«Սանիթեք» ընկերությունը երկու տարի է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում և այս ընթացքում ֆինանսական մեծ կորուստներ է գրանցել՝ Երևանի վարչական շրջաններում տեղադրված ընկերության հարյուրավոր աղբամանները դիտավորյալ կամ անզգուշությամբ վնասելու պատճառով:

Մեկնաբանել