Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերել են «միջուկային զենք»

Հուլիսի 27-ին բերման ենթարկված Լևոն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի սառը զենք պահելու հոդվածի հատկանիշներով։ Նախորդ տարի «Էլեկտրիկ Երևանի» դեպքերի ժամանակ իրավապահները կրկին բերման էին ենթարկել Գյումրիի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին, նրա մոտ հայտնաբերել նույն դանակը, սակայն որևէ մեղադրանք չէին առաջադրել։ Այս անգամ 8,5 սանտիմետրանոց դանակի՝ սառը զենք որակումը հումորի թեմա է դարձել սոցցանցերում։

Մեկնաբանել