Դատավորը Ենիգոմշյանի հանդեպ կանխակալ էր. պաշտպան

Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը: Ենիգոմշյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ դատավոր Մեսրոպ Մակյանն ընդգծված կանխակալ վերաբերմունք ուներ. դատարանում հաշվի չի առնվել Ենիգոմշյանի հաշմանդամություն ունենալու փաստը, բրալյան լեզվով մասնագետ չի տրամադրվել։Նրան մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբավորմանն օժանդակելու համար։

Մեկնաբանել