Նալբանդյանը Թբիլիսիում խուսափեց մեկնաբանել երևանյան դեպքերը

221

Օգոստոսի 1-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Միխեիլ Ջանելիձեի և Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Վրաստանում գործող հայալեզու «Ալիք մեդիա»-ն, որը ներկա է գտնվել հանդիպմանը, հայտնում է, որ այն փակ է եղել լրատվամիջոցների համար: Հանդիպման ավարտին երկու նախարարները սահմանափակվեցին համատեղ հայտարարությամբ, լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չընձեռնվեց: Փոխարենը նախարարները հայտարարեցին, որ հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում համագործակցության հետագա խորացման վերաբերյալ տնտեսական և առևտրային ոլորտներում: Կարևորություն է տրվել առկա հարաբերությունների խորացմանը, քանի որ կա դրա ներուժը երկու հարևան երկրի միջև: Ալիք մեդիան հայտնում է նաև, որ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Վրաստանում հայկական ժառանգության պահպանմանը և ծագումով հայ Վրաստանի քաղաքացիներին վերաբերվող կարևոր հարցերի:

Հանդիպման ավարտին Ալիք մեդիայի այն հարցին, թե Հայաստանի արտգործնախարարությունը ինչ դիրքորորշում ունի երևանյան վերջին դեպքերի հետ կապված` Նալբանդյանը տվել է կարճ պատասխան «Չեմ պատասխանի, քանի որ ձևաչափը չի համապատասխանում»:

Մեկնաբանել