4 օգոստոս, 2016 15:02

«Համախմբում»-ը բարձրաձայնում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին

13820841_1060144527355136_1278698201_n (1)Սասնա ծռեր խմբավորման զենքերը վայր դնելուց և հանձնվելուց հետո ծավալված բռնաճնշումների վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը․

«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն իր խոր մտահոգությունն է հայտնում հուլիսի 17–31–ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների արդյունքում տեղի ունեցած բռնաճնշումների կապակցությամբ։

Խաղաղ երթերին ու ցույցերին մասնակցած և անհիմն մեղադրանքներով ձերբակալված Ալեք Ենիգոմշյանին, Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Եղիշե Պետրոսյանին և մյուսներին մենք համարում ենք քաղբանտարկյալներ ու պահանջում նրանց ազատ արձակումը»։