ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել։ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը հաղորդում է, որ օգոստոսի 4-ին կայացած ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստը վարել է Գևորգ Կոստանյանը։
Նա կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին՝ խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը։ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04․08․2016թ-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները։