Գագիկ Զոհրաբյանի նկատմամբ գործադրվել է բռնություն. ոստիկանություն

Screen Shot 2016-08-05 at 6.45.19 PMՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որով հերքում է Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանի մասնակցությունը Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած հարձակումներին: ՍիվիլՆեթի տեսանյութում, սակայն, երևում է, թե ինչպես է Զոհրաբյանը կոչ անում ոստիկաններին և քաղաքացիական հագուստով անձանց բարձրանալ վերև, որտեղ էլ գտնվում էին ցուցարարները: Համաձայն ոստիկանության կատարած ծառայողական քննության նույն օրը բռնություն է գործադրվել Գագիկ Զոհրաբյանի նկատմամբ: Հայտարարությունը` ստորև.

Մի շարք լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ՀՀ ոստիկանության ծառայող Գագիկ Զոհրաբյանը քաղաքացիական հագուստով մասնակցություն է ունեցել ս/թ. հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին և իբր բռնություններ կատարել:ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ ընթացող ծառայողական քննության շրջանակներում, մինչ այս պահը առկա նախնական արդյունքներով չի պարզվել գոնե մի դեպք, որ Գագիկ Զոհրաբյանը կատարած լինի բռնություններ:Բացի այդ, Գ. Զոհրաբյանը Սարի թաղում է եղել ՀՀ ոստիկանության պետի ցուցումով, որպես օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակից կատարել է իր ծառայողական պարտականությունները, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություններ գործադրելու վերաբերյալ տեղեկությունների ստուգման ուղղությամբ: Այդ օրը բռնություն է գործադրվել նաև Գ. Զոհրաբյանի նկատմամբ:Միաժամանակ հայտնում ենք, որ Գ. Զոհրաբյանը որևէ առնչություն չունի լրագրող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում «ոմն Պավել Սասունյանի» դրսևորած խուլիգանական վարքագծի հետ:Նկատի ունենալով, որ հայտնի դեպքերի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացվում է քրեական գործով քննություն, իսկ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, այլ տեղեկություններ կհրապարակվեն դրանց ավարտից հետո:

Մեկնաբանել