Եղիշե Պետրոսյանը շարունակում է բուժումը հիվանդանոցում

23281Երգիչ-երգահան, «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը շարունակում է բուժումը հիվանդանոցում․ այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նրա խոսքով՝ երգահանի առողջական վիճակը դեռևս այնպիսին է, որ բժիշկներն առայժմ չեն խոսում նրա դուրսգրման մասին։

Եղիշե Պետրոսյանը վերջին շրջանում ակտիվ մասնակցում էր բողոքի ակցիաներին: Հուլիսի 30-ին նա ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով, նրա մոտ նախակաթվածային վիճակ էր և «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվում էր ոստիկանների հսկողության տակ:

Վարույթն իրականացնող մարմինն օգոստոսի 5-ին որոշում կայացրեց որպես կասկածյալ ներգրավված Եղիշե Պետրոսյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և նրա մասով վարույթը կարճել։

Մեկնաբանել