9 օգոստոս, 2016 11:32

«Վարորդի ընկեր»-ը՝ ՃՈ-ի աչքի փուշ

Ֆեյսբուքում գործող «Վարորդի ընկեր» նախաձեռնությունը վերածվել է գրասենյակի, որն ամեն օր տասը բողոք է ներկայացնում ճանապարհային ոստիկանությունում օրական գրանցվող 3300 տուգանքի դիմաց: Նախաձեռնության անդամ Սերգեյ Ղահրամանյանը ցանկանում է ընդլայնել կառույցի գործունեությունը և ունենալ բողոքարկումների քանակը մեծացնելու հնարավորություն: