Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Սարգիս Մարտիրոսյանը

08.08.16nist_03Ոստիկանության Երևան քաղաքի վարչության նոր պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը։ Ինչպես հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից, օգոստոսի 8-ի երեկոյան կայացած աշխատանքային խորհրդակցությանը Երևանի նոր ոստիկանապետին ներկայացրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ կատարվել են նաև կադրային այլ փոփոխություններ: Մասնավորապես, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, որին այդ պաշտոնում փոխարինել է Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության արդեն նախկին պետ Աշոտ Կարապետյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր և գրանցվել կադրերի ռեզերվում օգոստոսի 8-ին՝ ավելի վաղ։

Սարգիս Մարտիրոսյանը մինչ այս ղեկավարում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը։ Նրա կենսագրությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել