14 օգոստոս, 2016 15:32

«Տոպրակ պետք չի»․ նոր շարժում պոլիէթիլենի դեմ

Վերջերս Հայաստանում որոշ սուպերմարկետներում սկսել են գանձել 10-20 դրամ տոպրակի դիմաց։ Նպատակն է քաղաքում նվազեցնել պոլիէթիլենային աղտոտվածության հետևանքները։ Համաձայն բնապահպանության նախարարի 2014թ․ զեկույցի՝ Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն։