15 օգոստոս, 2016 19:58

Խաղաղ հավաքներ՝ ոստիկանական մահակի տակ

Երևանում, Գյումրիում և Վանաձորում 2015 թ. հուլիսի 6-ից մինչև 2016 թ. հունիսի 30-ը կայացել է 126 հավաք, որոնցից 55-ը ունեցել է քաղաքական բնույթ, իսկ մյուսները եղել են սոցիալական կամ գործերի արդար քննության պահանջով։ Ոստիկանները ներկա չեն եղել դիտարկված հավաքներից միայն երկուսին: Բազմաթիվ խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանների թիվը եղել է անհամաչափ մեծ, իսկ դիտարկված հավաքներից 20-ի դեպքում ոստիկաններն ավելի շատ են եղել, քան հավաքի մասնակիցները։