19 օգոստոս, 2016 10:56

«Աշխարհը ցնցված». սիրիացի վիրավոր տղայի նկարը՝ միջազգային մամուլի էջերին

Omran DaqneeshԵրեկ միջազգային մամուլի առաջին էջերին հայտնվել էր սիրիացի հնգամյա վիրավոր տղայի նկար, որին փրկարարները գտել էին Հալեպում՝ ավերակների մեջ: Օմրան Դաքնիշը, որին ճանաչել է հալեպցի բժիշկներից մեկը, լուսանկարում նստած է շտապօգնության մեքենայում, դեմքը՝ արյունոտ և պատված ցեխով, հայացքը՝ վերացած:

Օմրան Դաքնիշը վիրավորվել էր Հալեպի Ալ-Քաթերջի թաղամասի վրա ավիահարվածի արդյունքում: Պայթյունից հետո փրկարարներն ու լրագրողները սկսել են ավերակներից հանել զոհերին և տուժածներին: Փրկարարների խմբում է եղել ֆոտոլրագրող Մահմուդ Ռասլանը, որն էլ լուսանկարել է Օմրանին: Ռասլանը պատմել է, որ ավերակների տակից հանել են տղայի ծնողներին և ընտանիքի մյուս երեք երեխաներին, որոնցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել:

Ֆոտոլրագրողի խոսքով՝ ինքն անցել է երեք դիակի կողքով նախքան տղային հասնելը:

Սիրիացի Օմրան Դաքնիշի լուսանկարը հիշեցրել է մեկ այլ փոքր տղայի՝ ծովում խեղդված սիրիացի Այլան Քուրդիի նկարը, որի դին հայտնաբերվել էր Թուրքիայի ափին 2014թ. սեպտեմբերի սկզբին: Ափին բերանքսիվայր ընկած փոքրիկի պատկերը ցնցել էր միջազգային հանրությանն ու ուշադրություն հրավիրել փախստականների ճգնաժամին: