Վարուժան Ավետիսյանն ու Արեգ Կյուրեղյանը կմնան կանալքի տակ

Veraqnnich Dataran«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը և Արեգ Կյուրեղյանը կմնան կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը օգոստոսի 22-ին մերժել է Ավետիսյանի և Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը՝ փոխելու նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորումը։

Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։

Շուշանյանը պատրաստվում է Վերաքննիչի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Վարուժան Ավետիսյանը և Արեգ Կյուրեղյանը մեղադրվում են պատանդ վերցնելու և ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ:

Մեկնաբանել