Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացուն կալանավորելու միջնորդությունը մերժվեց

Screen Shot 2016-08-29 at 17.08.30Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 29-ին մերժեց օրեր առաջ ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին 40 օրով կալանավորելու դատախազի միջնորդությունը։

ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ՝ Սերգեյ Միրոնովն այժմ ազատության մեջ է, սակայն չի կարող դուրս գալ Հայաստանից, քանի դեռ չի կայացվել նրան արտահանձնելու հարցով որոշում։

ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը ձերբակալվել է օգոստոսի 26-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Համաձայն ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Միրոնովը 2016թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից։

30-ամյա Միրոնովը կասկածվում է փողերի լվացման (50 հազ․ դոլար) և ինտերնետի միջոցով ռազմական տեխոնոլգիաների անօրինական վաճառքի մեջ։

Սերգեյ Միրոնովն աշխատում է ռուս-բելառուսական «Սինեզիս» ընկերությունում՝ որպես տեսատեխնոլոգիաների բաժնի պետ։ ԱՄՆ-ում նա եղել է մեկ անգամ 2013թ․, երբ մեկնել էր մասնակցելու IT տեխնոլոգիաների մասնագետների սեմինարի։

Մեկնաբանել