Ուրուգվայում կկայանա «Լեռնային Ղարաբաղի ֆորումը»

Karabakh UruguayՍեպտեմբերի 2-ին Ուրուգվայում կմեկնարկի «Լեռնային Ղարաբաղի ֆորումը», որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակին:

Ֆորումում ընդգրկված են սոցիալական ակտիվիստներ, գիտնականներ և օրենսդիրներ:

«Ուրուգվայում «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» նպատակն է նպաստել երկրի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու դիրքորոշմանը»,- հայտարարել է Ուրուգվայի Հայ Դատի հանձնախումբը, որը նախաձեռնության կազմակերպիչն է:

Միջոցառմանը, որին կմասնակցեն ուրուգվայցի պաշտոնյաներ, օրենսդիրներ, իրավագետներ, հանդես կգա նաև ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Մեկնաբանել