6 սեպտեմբեր, 2016 14:05

Ճանապարհի գերիները

Արդեն երեք տարի է, ինչ Լոռու մարզի Ձորագետ գյուղի գլխավոր ճանապարհը այնպիսի քանդված վիճակում է, որ գյուղի մեքենաները պատանդ են մնացել բակերում: Այստեղ չի գալիս անդամ շտապ օգնության մեքենան: Վարդան Հովսեփյանը և նրա համագյուղացիները նեղսրտում են նաև այն հանգամանքից, որ բարեկամները նույնպես հրաժարվում են իրենց այցելելուց, քանի որ ճանապարհ պարզապես չկա: