Սեպտեմբերի 7-12-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը

Սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի․ այս մասին հաղորդում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը՝ վկյշայակոչելով Վրաստանի գազատրանսպորտային ընկերության պաշտոնական ծանուցումը։

«Գազպրոմ Արմենիա»-ի հաղորդագրության համաձայն՝ գազամատակարարումը դադարեցվում է «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով։

Ընկերությունը տեղեկացնում է, որ ՀՀ սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա»-ն կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:

Հայաստան բնական գազի մատակարարումը նույն պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր նաև այս տարվա հուլիսի 10-ից օգոստոսի 4-ը։

Մեկնաբանել