27 հոկտեմբեր, 2016 19:20

Ինչպես գրավիչ դարձնել թանգարանը

Հոկտեմբերի 26-ին կայացավ «Թանգարան, կրթություն և ներգրավում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանքի առաջին հանդիպումը: Տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող միջազգային ծրագիրը իրականացվում է Թանգարանային կրթության կենտրոնի, Մանչեսթերի պատկերասրահի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ: