28 դեկտեմբեր, 2016 18:37

«Կարմիր խնձորներ»-ը Տորոնտոյում կամ ինչու նկարել կարճամետրաժ կինո

Օֆելյա Հարությունյանը երիտասարդ պրոդյուսեր է։ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում իր ավարտական աշխատանքը՝ «Կարմիր խնձորներ» կարճամետրաժը, 2016-ի լավագույն ուսանողական ֆիլմ է ճանաչվել, իսկ ավելի ուշ ընդգրկվել է Տորոնտոյի կինոփառատոնի մրցութային հիմնական ծրագրում։ Ֆիլմի ստեղծման, ինչպես նաև ամերիկյան, հայաստանյան և եվրոպական կինոարտադրության առանձնահատկությունների մասին Օֆելյան պատմել է ՍիվիլՆեթի տաղավարում։