Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունը հետաձգվեց

Հուլիսի 2-ին Վերաքննիչ քրեական դատարանում նախատեսված՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության ու փաստաբանների բողոքների քննությունը հետաձգվեց։

Պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց վերաքննիչ բողոքը, որն ուղարկել էին փոստի միջոցով, դեռ դատարան չի հասել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել