ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարը քննող հանձնաժողով ստեղծելու համար դիմում են գրել Արարատ Միրզոյանին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին են ուղարկվել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։ Այս մասին գրառում է արել ԼՀԿ-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։

Ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի Լուսավոր Հայաստան խմբակցությունից Արկադի Խաչատրյանը, քննության առարկային և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»,- գրել է Մարուքյանը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը։

Մեկնաբանել