Փաշինյանը շնորհավորել է Պուտինին սահմանադրական հանրաքվեի անցկացման կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն «հաջող անցկացնելու» կապակցությամբ:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ:

Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ:

Մաղթում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության եղբայրական ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»,- ասված է ՀՀ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

***

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի առավոտյան հրապարակած տվյալների համաձայն՝ հանրաքվեին ընդհանուր առմամբ մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 65 տոկոսը, որոնց շուրջ 78 տոկոսը կողմ է քվեարկել փոփոխություններին։

Թեմայի վերաբերյալ ավելին՝

Պուտինի հրաժեշտի արարողությունը կարող է երկարաձգվել 12 տարով

Մեկնաբանել