Ինչ է ստուգելու ԱԺ հանձնաժողովը կառավարության գործողություններում

Ազգային ժողովում ստեղծվել է կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության գործողությունների արդյունավետությունը քննող հանձնաժողով։ Հանձնաժողովի ստեղծման դիմումը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ներկայացրել են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացնում է մանրամասներ հանձնաժողովի նպատակների մասին։