18 հունվար, 2017 12:23

ՀԷՑ-ը ֆինանսապես աջակցել է «Լուսավոր սահման» նախաձեռնությանը

«Լուսավոր սահման» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Լուսավոր սահման» նախաձեռնությանը, որի շնորհիվ Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերի բնակիչներ կապահովվեն էներգախնայող-էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպերով:

««Լուսավոր սահման» նախաձեռնությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ նախաձեռնությանը ցուցաբերած անգնահատելի աջակցության համար: Ընկերության տրամադրած ֆինանսական միջոցներով Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերի ընտանիքներ կապահովվեն էներգախնայող-էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպերով: Այս ներդրումը մեծապես կնպաստի հակառակորդի մշտական կրակի տակ գտնվող համայնքների բնակիչների հոգսի թեթևացմանը՝ կրճատելով էլեկտրաէներգիայի սպառման համար նրանց ամենամսյա վճարները»:

«Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների կենցաղային հոգսը թեթևացնելու նպատակով նրանց բնակարաններում լուսադիոդային լամպեր է տեղադրում։