19 հունվար, 2017 14:01

Ազատամարդ․ Մեծամեծերի կանանց շեյփինգը խանգարում է թոշակառուին

Մարիամ Սարգսյանի բնակարանին կից մարզադահլիճ կա շեյփինգի համար, որը շինել է «Արսեն» ՍՊԸ-ն։ Մարզադահլիճի աղմուկը կնոջը չի թողնում հանգիստ ունենալ սեփական բնակարանում։ Սարգսյանը բողոքում է բոլոր հնարավոր ատյաններին, սակայն ապարդյուն, քանի որ, ըստ նրա, մարզասրահի այցելուները մեծամեծերի կանայք են, իսկ շեյփինգ ակումբի տերերը խոշոր գործարարներ են: